Խնդրում ենք սպասել...
Թելեգրամ

Համացանց

«Տեղ գյուղի բնակիչներն անվադողեր են հավաքում՝ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը փակելու համար»․ Ժաննա Ալեքսանյան

22:12, երեքշաբթի, 20 հուլիսի, 2021 թ.
«Տեղ գյուղի բնակիչներն անվադողեր են հավաքում՝ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը փակելու համար»․ Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Օրերով ջուր չունենք՝ ահազանգում են Գորիսի Տեղ գյուղի բնակիչները, խոսքը խմելու ջրի մասին է, ո՛չ «Վեոլիա ջուր»-ն է լուծում հարցը, ո՛չ մարզպետարանը, գյուղացիներն անգամ վարչապետին են դիմել՝ նախնտրական օրերին։ Գյուղացիներն անելանելի վիճակում են և շատ բորբոքված էին խոսում։ Հիմա նրանք անվադողեր են հավաքում Գորիս-Ստեփանակերտ՝ ճանապարհը փակելու համար։ Լավ, հնարավոր չի՞ կարգավորել այս հարցը, սա ինչ արհամարհանք է մի ամբողջ գյուղի նկատմամբ։ Հերիք չի դիմանում են սահմանային լարված վիճակին, մի բաժակ ջուր էլ չեք տալիս։

| | |
4648 | 0
Facebook