Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆրանսիայում գործ է հարուցվել՝ Հիտլերի կերպարում Մակրոնին պատկերելու պատճառով

23:54, երեքշաբթի, 20 հուլիսի, 2021 թ.
Ֆրանսիայում գործ է հարուցվել՝ Հիտլերի կերպարում Մակրոնին պատկերելու պատճառով

Ֆրանսիայի Տուլոն քաղաքի դատախազությունը գործ է հարուցել գովազդային վահանակի վրա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ադոլֆ Հիտլերի կերպարում պատկերելու համար, հաղորդել է France Bleu ռադիոկայանը:
     Ռադիոյի տվյալներով՝ հետաքննությունը սկսվել է երեքշաբթի՝ կապված այն բանի հետ, որ օրերս Տուլոնում և Լա-Սեն-սյուր-Մեր կոմունայում հայտնվել են ֆոտոմոնտաժով պաստառներ: Մակրոնը պատկերված է Հիտլերի կերպարում, կողքին՝ կարմիր ֆոնի վրա, սպիտակ տառերով գրված է՝ «Ենթարկվի՛ր, պատվաստվի՛ր»: Գրված է նաև LREM հապավումը՝ Մակրոնի կուսակցության անվանումը («Առա՛ջ, հանրապետություն»)։

Ֆրանսիայում գործ է հարուցվել՝ Հիտլերի կերպարում Մակրոնին պատկերելու պատճառով
Ֆրանսիայում գործ է հարուցվել՝ Հիտլերի կերպարում Մակրոնին պատկերելու պատճառով

     Դեպքի հետաքննությամբ զբաղվում է Տուլոնի ոստիկանության բաժանմունքի անվտանգության ծառայությունը: Գովազդային վահանակների վրա արված պատկերի հեղինակի դեմ՝ զրպարտության մեղադրանքով քննություն է սկսվել: Ինչպես նշում է ռադիոն, անցած հանգստյան օրերին գովազդային վահանակներից մեկի վրա հայտնվել է սև գույնի մակագրություն՝ գլխատառերով «ամոթ» բառը:
     Var-Matin տարածաշրջանային թերթի տվյալներով՝ ծաղրանկարի հեղինակը տեղացի ակտիվիստ Միշել-Անժ Ֆլորին է, ով հայտնի է նման ակցիաներով: Նա այդ կերպ ցանկացել է հեգնանքով արտահայտվել Ֆրանսիայում սանիտարական նորմերի և բուժաշխատողների համար պարտադիր պատվաստումների մասին, նշում է հրատարակությունը:

5092 | 0
Facebook