Խնդրում ենք սպասել...
Թվիթեր

Համացանց

«Շատերդ կասեք, թե Մարության Հայկի շուրթերով գործող իշխանությունն էր ազգին պառակտողը, բայց չէ»․ Մ․Հարությունյան

03:12, չորեքշաբթի, 21 հուլիսի, 2021 թ.
«Շատերդ կասեք, թե Մարության Հայկի շուրթերով գործող իշխանությունն էր ազգին պառակտողը, բայց չէ»․ Մ․Հարությունյան

Քաղաքագետ Մովսես Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քանի պահն եկել է ու խոսում ենք միասնությունից ու պառակտումից, եկեք պարզենք, թե ինչի ու երբ այս ազգը պառակտվեց։
     Ճիշտ է՝ շատերդ կասեք, թե Մարության Հայկի շուրթերով գործող իշխանությունն էր ազգին պառակտողը, բայց չէ։ Սև-սպիտակի մասին հայտարարությունը ոչ թե ազգի պառակտում էր, այլ այդ պահին առկա իրավիճակի արձանագրում։ Ազգի պառակտումը եղել էր դեռ վաղուց։
     Ազգը պառակտվեց այն ժամանակ, երբ քաղաքացին նկատեց, որ չնայած սեփական ամենօրյա քրտնաջան աշխատանքին, իր հարևան պետական պաշտոնյան, պետությունը թալանելով, բազմապատիկ ավելի լավ է ապրում, քան ինքը։
     Ազգը պառակտվեց, երբ քաղաքացին իրեն անպաշտպան զգաց օրենքի առաջ։ Տեսավ, որ օրենքի առաջ կան արտոնյալներ։ Որ դատարաններին կարելի է վճարել ու ստանալ ցանկալի վճիռ։ Երբ բուհ ավարտած մասնագետը տեսավ, որ չի կարող ունենալ համարժեք աշխատանք, քանի որ այդ հաստիքում ծանոթի են նշանակում։
     Ազգը պառակտվեց նաև այն ժամանակ, երբ հասարակ ընտանիքից բանակ զորակոչված զինվորը ընկավ թշնամու գնդակից, իսկ հարևան պաշտոնյայի որդին, գումար մուծելով, խուսափեց ծառայությունից՝ մեկնելով Դուբայ բանակից ազատվելը նշելու։
     Հ.Գ. Ցանկը շատ մեծ է։ Կարող եմ թվել անարդարություններ բոլոր ոլորտներից. և՜ սոցիալական, և՜ աշխատանքային, և՜ կրթական և՜, և՜...»։

| | |
3666 | 4
Facebook