Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 02 օգոստոսի, 2021 թ.
Ինսթագրամ

Իրադարձություններ

ՀՀ նախագահի հրամանագրերով Վաղարշակ Հարությունյանն ու Արշակ Կարապետյանն ազատվեցին պաշտոններից

17:54, երեքշաբթի, 20 հուլիսի, 2021 թ.
ՀՀ նախագահի հրամանագրերով Վաղարշակ Հարությունյանն ու Արշակ Կարապետյանն ազատվեցին պաշտոններից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել. «Հիմք ընդունելով Սահմանադրության 131-րդ հոդվածը, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը. Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- գրված է հրամանագրում:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը. Արշակ Կարապետյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից»,- նշված է տեքստում:

| | |
2622 | 0
Facebook