Խնդրում ենք սպասել...
Վկոնտակտե

Իրադարձություններ

«Իմ՝ կալանքի տակ չմնալու գերակա շահը ՀՀ քաղաքացիների առողջությունն է». Արմեն Չարչյան

17:48, երեքշաբթի, 20 հուլիսի, 2021 թ.
«Իմ՝ կալանքի տակ չմնալու գերակա շահը ՀՀ քաղաքացիների առողջությունն է». Արմեն Չարչյան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քննում է բժիշկ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանի խափանման միջոցի հարցը:

Կալանավայրից դատարան բերված Չարչյանին դահլիճում գտնվող անձինք ծափահարություններով դիմավորեցին:

«Խոսք գնաց գերակա շահի մասին: Ո՞րն է գերակա շահը իմ՝ կալանքի տակ մնալու ու չմնալու: Իմ՝ կալանքի տակ չմնալու գերակա շահը՝ դա ՀՀ քաղաքացիների առողջությունն է: Յուրաքանչյուր ամիս ես կատարում եմ 20-30 բարդագույն վիրահատություն, որ մյուսները չեն կարողանում անել, կամ անում են՝ ոչ այն մակարդակով: Ես հսկում եմ 200-250 վիրահատությունների կատարում՝ տարբեր կլինիկաներում: Ու հիմա մի ամիս ես դա չեմ արել, այդքան քաղաքացիներ զրկված են եղել այդ այդպիսի վիրահատություններից»,- ասաց Չարչյանը:

| | |
1407 | 3
Facebook