Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 02 օգոստոսի, 2021 թ.
Օդնոկլասնիկի

Համացանց

«Տարբեր տեղերում խոսում են, որ գիշերը կրակոցներից երկինքը լույսերի մեջ կորել էր, դա հաստատ ավտոմատի բան չի». Դավիթ Թորոսյան

17:42, երեքշաբթի, 20 հուլիսի, 2021 թ.
«Տարբեր տեղերում խոսում են, որ գիշերը կրակոցներից երկինքը լույսերի մեջ կորել էր, դա հաստատ ավտոմատի բան չի». Դավիթ Թորոսյան

«Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եկեք ես ձեզ ավելի օգտակար ինֆո տամ, քան Պաշտպանության նախարարի հրաժարականն է։

Տարբեր տեղերում խոսում են, որ գիշերը «կրակոցներից երկինքը լույսերի մեջ կորել էր, դա հաստատ ավտոմատի բան չի»։ Ընկներնե՛ր, դրանք սովորական ինքնաձիգի (AK), գնդացրի (ПК) կամ ձեռքի գնդացրի (РПК) կամ նման այլ գնդացիրների սովորական կրակոցներ են` լուսածրող փամփուշտներով (трассирующий)։ Ականանետի (миномет) արկը դուք չեք կարող տեսնել, առավելագույնը կլսեք սուլիչի ձայնի նման սվվոց մոտ 3 վայրկյան ու պայթյունի ձայն։ Սա փոքրիկ տեղեկանք, թե ոնց տարբերեք, թե ինչ զինատեսակներ են աշխատում»:

Աղբյուրը` Դավիթ Թորոսյան
| | |
2333 | 0
Facebook