Խնդրում ենք սպասել...
Ինսթագրամ

Համացանց

«Այս անորոշությանը պետք է վերջ տալ». Արթուր Սաքունց

16:48, երեքշաբթի, 20 հուլիսի, 2021 թ.
«Այս անորոշությանը պետք է վերջ տալ». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երասխի ուղղությամբ և ՀՀ սահմանային այլ հատվածներում ադրբեջանական կողմից հարձակումների, կրակոցներով, գերեվարումներով, սպանություններով ուղեկցվող սահմանային ռեժիմի խախտումների կանխման, ի վերջո, ՀՀ և նրա քաղաքացիների անվտանգության ապահովման ուղղությամբ գործադրված դիվանագիտական, ռազմական՝ պաշտպանական քայլերի, գործողությունների արդյունքների մասին ՀՀ կառավարությունը պետք է ներկայացնի հստակ տեղեկություն ՀՀ քաղաքացիներին։

Այս անորոշությանը պետք է վերջ տալ, չենք կարող անընդհատ մնալ անարձագանք սպասումների մեջ»։

Աղբյուրը` Արթուր Սաքունց
| | |
2561 | 1
Facebook