Խնդրում ենք սպասել...
Թելեգրամ

Միջազգային

#РБК-ն ընդգծված հակահայկական ֆիլմ է նկարահանել Շուշիում

12:36, երեքշաբթի, 20 հուլիսի, 2021 թ.
#РБК-ն ընդգծված հակահայկական ֆիլմ է նկարահանել Շուշիում

РБК-ն կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքում։ Նշվում է, որ ԼՂ հակամարտության սրումից հետո РБК-ի նկարահանող խումբն առաջինն է եղել Շուշիում։

«Մենք տեսանք մի քաղաք, որի մասին ադրբեջանցիները երազում էին և չէին կարողանում վերադառնալ այնտեղ վերջին 30 տարիների ընթացքում։ Ինչպես նաև խոսեցինք հայերի հետ, որոնց համար Շուշիի կորուստը դարձավ ազգային ողբերգություն»,- նշվում է ֆիլմի նկարագրության մեջ։

Լրագրողը, ներկայացնելով պատերազմից հետո Շուշիում տիրող իրավիճակը, զերծ չի մնացել ընդգծված հակահայկական մոտեցումից:

Լրագրողի մեկնաբանություններից մեկում էլ նշվում է, որ «1992 թվականին, հայերը գրավել են Շուշին, քանդել և վաճառել են ադրբեջանցի մշակութային գործիչների հուշարձանները, իսկ այժմ քաղաքը վերականգնվում է, և մարդիկ վերադառնում են իրենց նախկին տները»։

#РБК-ն ընդգծված հակահայկական ֆիլմ է նկարահանել Շուշիում
| | |
3351 | 2
Facebook