Խնդրում ենք սպասել...
Վկոնտակտե

Համացանց

«Իշխանությունը վերջապես պետք է ճիշտ հաշվի իր հնարավորություններն ու ուժերը, անկեղծ լինի ժողովրդի հետ». Վահե Տեր-Մինասյան

01:24, չորեքշաբթի, 21 հուլիսի, 2021 թ.
«Իշխանությունը վերջապես պետք է ճիշտ հաշվի իր հնարավորություններն ու ուժերը, անկեղծ լինի ժողովրդի հետ». Վահե Տեր-Մինասյան

Ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դուրս պրծնել ռուս-թուրքական աքցանից...

Վերջին օրերին ադրբեջանական լրատվամիջոցներն ու պետական մեքենան վայնասունի և հիստերիկ հայտարարությունների մի ամբողջ շքերթ են հեղինակում։

Սրան հաջորդում են սահմանային լարվածությունն ու հայկական դիրքերի գնդակոծումը (բնականաբար, մեր «դաշնակցի» լուռ համաձայնությամբ)։ Եվ այս ամենը, իհարկե, պայմանավորված է եվրոպական կառույցների անթաքույց աջակցությամբ Հայաստանին, որը հուսահատ փորձեր է անում դիմադրելու ռուս-թուրքական մամլիչ բարեկամությանը... Ավելին, ալիևյան քարոզչամեքենան սրտի ցավով է նշում, Հայաստանի և նրա ստրատեգիական դաշնակցի հարաբերությունների հնարավոր վերադարձը վասալային կարգավիճակից՝ դեպի համեմատաբար քաղաքակիրթ դաշտ, ինչը կարող է խափանել ռուս-թուրքական պլանները։ Պատահական չէ նաև ալիևի այցը Մոսկվա։ Չէ որ արևմտյան ուժերը փորձում են խափանել ռուս-թուրքական այս դաժանագույն առուծախը, որին զոհ է գնում մեր երկիրն ու ազգը...

Եվ ուրեմն՝ գոնե այս պահին մեր իշխանությունը վերջապես պետք է ճիշտ հաշվի իր հնարավորություններն ու ուժերը, անկեղծ լինի իր ժողովրդի հետ և կարողանա միավորել բոլոր հնարավոր դաշնակիցներին՝ երկիրը փրկելու համար...»:

| | |
2409 | 0
Facebook