Խնդրում ենք սպասել...
Ինսթագրամ

Համացանց

«Այս իշխանությունը չունի դիվանագիտություն». Կարինե Հարությունյան

02:12, չորեքշաբթի, 21 հուլիսի, 2021 թ.
«Այս իշխանությունը չունի դիվանագիտություն». Կարինե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քանի դեռ գործող իշխանությունը դիվանագիտություն չունի, Հայաստանի սահմաններում միշտ նման դեպքեր են գրանցվելու. ադրբեջանցիները հազարով մտնելու են մեր տարածք՝ ինչպես Սև լճի կողմերում, նրանք կրակելու են մեր ուղղությամբ և մեր տղաները կա՛մ զոհվեն, կա՛մ հայտնվեն հիվանդանոցներում... և մի օր էլ, Աստված մի արասցե, նրանց տեսնելու ենք Երևանի որևէ ռեստորանում քեֆ անելիս կամ Սևանում ձուկ որսալիս:

Խաղաղությունը խիստ անհրաժեշտ է մեր տարածաշրջանին և մեր ժողովրդին, բայց, ցավոք, այս իշխանությունը մերժեց խաղաղությունը մինչ պատերազմը և հիմա էլ իր դիվանագիտությունը կառուցում է հակառակորդին ուղղված մեղադրանքների և դրանից հետևող սպառնալիքների ու միջազգային հանրության ներկայացուցիչների ուսերին լաց լինելու վրա:

Այս իշխանությունը չունի դիվանագիտություն, քանի դեռ նրա առաջնորդը հենվում է անձնական նախասիրությունների ու համակրանքների վրա, և այս իշխանությունը ջախջախում է նաև բանակը՝ բարձր պրոֆեսիոնալներին մեկուսացնելով բանակից ու նրանց փոխարինելով մասնագիտական պակաս ունակություններով օժտված ուրիշներով՝ կրկին առաջնորդվելով անձնական համակրանքներով:

Իսկ ի՞նչ մտածեց այն 54 տոկոս կազմող ընտրազանգվածը, որն ընտրեց այս ապիկարներին: Եվ կամ ի՞նչ մտածեցին նրանք, ովքեր ջուր լցրին և դեռ շարունակում են լցնել այս պատուհասների ջրաղացին:

Ու այս ամենի ֆոնին, երբ կարդում ես գրագետ մարդկանց մեկնաբանություններ, թե մեր միակ հույսը, օրինակ, Ֆրանսիան է, կամ ԱՄՆ-ից հույսեր կան, ուզում ես ասել՝ դուք այսքան տարի որտե՞ղ եք եղել»:

| | |
1360 | 4
Facebook