Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 04 օգոստոսի, 2021 թ.
Թելեգրամ

Համացանց

«Կրակելու են անընդհատ, որպեսզի արյունաքամ լինող ՀՀ-ից մաքսիմալ զիջումների հասնեն». Նարեկ Գալստյան

11:42, երեքշաբթի, 20 հուլիսի, 2021 թ.
«Կրակելու են անընդհատ, որպեսզի արյունաքամ լինող ՀՀ-ից մաքսիմալ զիջումների հասնեն». Նարեկ Գալստյան

ՍԴՀԿ երիտասարդական միության ղեկավար Նարեկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանը շարունակելու է Երասխի պես շփման գծի ամբողջ երկայնքով լարվածության աճը։ Կրակելու են անընդհատ ու առանց դադարի, որպեսզի արյունաքամ լինող Հայաստանից մաքսիմալ զիջումների հասնեն։ Արցախից հետո նրանց ոչինչ էլ չի կանգնեցնելու, մանավանդ, որ Հայաստանի իշխանություններն ու ժողովրդի «հպարտ» հատվածը խոսում են խաղաղության մասին այն ժամանակ, երբ թշնամին Հայաստանի տարածքն օկուպացնելու մտադրության մասին ուղիղ, միանշանակ հայտարարություններ է անում։ Մենք ինքներս մեզ զրկել ենք դիմադրության ռեսուրսից, դեն նետել զենքն ու պաշտպանվելու ցանկությունն ու հույս ունենք, որ արյուն տեսած գազանը մեզ խղճալու է։ Չէ՛, չի խղճալու, խմելու է այնքան, ինչքան ուզենա։

Հը՞, էժան խիար ուտելու հույս դեռ ունե՞ք»։

Աղբյուրը` Նարեկ Գալստյան
| | |
1786 | 1
Facebook