Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Թուրքիան պատրաստ է ստանձնել Քաբուլի օդանավակայանի կառավարումը, եթե ստանա ԱՄՆ-ի աջակցությունը». Էրդողան

11:18, երեքշաբթի, 20 հուլիսի, 2021 թ.
«Թուրքիան պատրաստ է ստանձնել Քաբուլի օդանավակայանի կառավարումը, եթե ստանա ԱՄՆ-ի աջակցությունը». Էրդողան

Թուրքիան պատրաստ է ստանձնել Քաբուլի օդանավակայանի կառավարումը՝ պայմանով, որ ԱՄՆ-ն անհրաժեշտ աջակցություն ցուցաբերի։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ Թուրքական Հանրապետություն կատարած այցի ժամանակ։ «Աֆղանստանում և տարածաշրջանում նոր դարաշրջան է սկսվում, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողքին կանգնած է Թուրքիան։ Ներկայումս ԱՄՆ-ը որոշում է ընդունել զորքերը դուրս բերել Աֆղանստանից, և նրանք ցանկանում են, որ Քաբուլի օդանավակայանը շարունակի գործել: Մենք դրան դրական ենք վերաբերվում, և մի քանի պայման ունենք ԱՄՆ-ի համար՝ ինչպես դիվանագիտական հարաբերություններում, այնպես էլ լոգիստիկ հարցերում»,- ասել է նա:

«Եթե մեզ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերվի, կմտածենք Քաբուլի օդանավակայանի կառավարումը ստանձնելու մասին»:

4253 | 2
Facebook