Խնդրում ենք սպասել...

Համացանց

Կորոնավիրուսով վարակման 194 և մահվան 3 նոր դեպք

11:06, երեքշաբթի, 20 հուլիսի, 2021 թ.
Կորոնավիրուսով վարակման 194 և մահվան 3 նոր դեպք

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Հուլիսի 20-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 227 716 դեպք, որոնցից 218 529-ը՝ առողջացած, 4572-ը՝ մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3503 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 277 470 թեստավորում:

Այսպիսով՝ երեկ կատարվել է 6299 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 194 նոր դեպք: Ունենք 102 առողջացած և 3 մահվան դեպք»:

5141 | 0
Facebook