Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Իրադարձություններ

Մահվան ելքով ավտովթար՝ Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհին

09:24, երեքշաբթի, 20 հուլիսի, 2021 թ.
Մահվան ելքով ավտովթար՝ Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհին

Հուլիսի 20-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղվարդ-Նոր Հաճն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Toyota Land Cruiser Prado» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Մ․, ծնված 1969թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել դաշտամիջյան հատվածում և շրջվել. վարորդը մահացել է:

Մինչ փրկարարները կանչի վայր հասնելը, ուղևորներ Ս․ Ղ-ն (ծնված 1959թ.) և Բ․ Դ-ն (ծնված 1948թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և մոտեցվել շտապօգնության ավտոմեքենաներին․ վերջինները հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ:

Փրկարարները վարորդի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան, ուղղել և տեղափոխել ավտոքարշակի վրա:

| | |
1550 | 0
Facebook