Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 04 օգոստոսի, 2021 թ.
Թվիթեր

Թերթերի տեսություն

Ինչո՞ւ Փաշինյանը որոշեց գլխատել ՊԵԿ-ը. «Հրապարակ»

09:00, երեքշաբթի, 20 հուլիսի, 2021 թ.
Ինչո՞ւ Փաշինյանը որոշեց գլխատել ՊԵԿ-ը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Բավականին անսպասելիորեն Նիկոլ Փաշինյանը որոշեց գլխատել Պետեկամուտների կոմիտեն՝ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն արդեն, կարելի է ասել, հրաժեշտ է տվել պաշտոնին։ Մի քանի օր առաջ նա աշխատակազմին տեղեկացրել է, որ հեռանում է՝ սպասում են նոր կառավարության ձևավորմանը, որ այս փոփոխությունն արձանագրեն։

Երեկ հայտնի դարձավ, որ հեռանում է նաև նրա առաջին տեղակալը՝ Ռաֆիկ Մաշադյանը, որն Աննա Հակոբյանի հեռավոր ազգականն է։ Երեկ առավոտյան Մաշադյանն իր ենթակայությամբ աշխատող կազմին հաղորդել է այդ լուրը։

Ըստ որոշ լուրերի՝ ՊԵԿ-ում այս «կոտորածի» պատճառներից մեկը Զանգեզուրի պղնձամոլիբդենայինն է, որի հանդեպ գործող ղեկավարները պատշաճ հարկային տեռոր չեն իրականացրել՝ հարուցելով «շեֆի» դժգոհությունը։ Բայց քանի որ Էդվարդ Հովհաննիսյանը հլու-հնազանդ ծառայել է այլ հարցերում, անգամ ընտրությունների ժամանակ ձայներ է ապահովել, ուստի որոշել են նրան մի գործ տալ»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
3843 | 0
Facebook