Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ով ինչ պաշտոն կզբաղեցնի. «Ժողովուրդ»

08:42, երեքշաբթի, 20 հուլիսի, 2021 թ.
Ով ինչ պաշտոն կզբաղեցնի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հուլիսի 17-ին՝ Սահմանադրական դատարանի որոշման հրապարակումից հետո, հայրենի իշխանությունը ոգևորված քննարկում է կառավարության անդամների նշանակման հարցը: «Ըստ մեր տեղեկությունների՝ այս օրերին թեժ քննարկվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի հարցը, ու, կարծես թե, թեկնածուն այս պահին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն է:

Հիմա իշխանությունը արդարադատության նախարարի փնտրտուքի մեջ է, ու այս պահին թեկնածուն ՀՀ վարչապետի խորհրդական Աննա Վարդապետյանն է. եթե այլ թեկնածու գտնեն, Վարդապետյանին դատական դեպարտամենտի ղեկավար կնշանակեն: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ իշխանության համար կարևոր է նաև ԱԽ քարտուղարի հարցը։ Ի սկզբանե որոշված է եղել՝ Մխիթար Հայրապետյանը ՀՀ ԱԳ փոխնախարար կնշանակվի, բայց եթե ԱԽ քարտուղարի հարցը չկարողացան լուծել, Հայրապետյանը, հնարավոր է, ղեկավարի հենց ԱԽՔ-ը:

Իշխանական մեր աղբյուրները նշում են նաև, որ անգործ չի մնա Հակոբ Սիմիդյանը. նրան պետք է նշանակեն ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ, Սիմիդյանը չի ցանկանում մնալ օրենսդիր մարմնում: Մենք տեղեկացանք, որ դեռևս անհույս վիճակ է ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի մոտ, քանի որ ոչ մի պաշտոնի նա չի համաձայնում նշանակվել»:

Մանրամասները՝ թերթի համարում:

8865 | 2
Facebook