Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Իրադրությունը շարունակում է լարված մնալ. ՀՀ ՊՆ

00:26, երեքշաբթի, 20 հուլիսի, 2021 թ.
Իրադրությունը շարունակում է լարված մնալ. ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ-ը նոր հաղորդագրություն է տարածել. «Հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր: Իրադրությունը, ժամը 23:00-ի դրությամբ, շարունակում է լարված մնալ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին նախազգուշացնում է, որ սահմանային ցանկացած սադրանք արժանանալու է կոշտ արձագանքի, և իրադրության սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»:

12344 | 1
Facebook