Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Համացանց

«Երասխի դեպքերն ադրբեջանական հստակ ծրագրի մաս են». Հայկ Մարտիրոսյան

00:18, երեքշաբթի, 20 հուլիսի, 2021 թ.
«Երասխի դեպքերն ադրբեջանական հստակ ծրագրի մաս են». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երասխի դեպքերն առանձին դրվագ չեն: Դրանք ադրբեջանական հստակ ծրագրի մաս են` վերցնելու Սյունիքը:
     Պուտին-Ալիև առաջիկա հանդիպումը դրա կարևոր բաղադրիչն է: Հայկական շփման գծի մշտական լարված մնալն էլ դրա ծրագրված քայլերից մեկն է:
     Այս ռեժիմը ոչինչ չի անելու դա թույլ չտալու համար: Հակառակը` ամեն ինչ անում և անելու է, որ դա տեղի ունենա:
     Ու քանի որ մենք սա էլ ենք հանդուրժում ու դավաճանների տականքակույտին նոր լեգիտիմություն վերագրում` դա անպայմանորեն տեղի կունենա:
     Հետո կտանք Երևանը: Եվ նրանք, որ իրենց անուղեղությամբ նպաստում են դրան` արժանի են դրան, արժանի են, որ իրենց հետ թշնամին անի այն` ինչ անպայմանորեն անելու է:
     Բայց արժանի՞ ենք արդյոք դրան մենք` մնացած բոլորս, որ խելք ունենք, սիրում ենք մեր հայրենիքն ու ատում դավաճաններին:
     Ոչ:
     Բայց մենք էլ զոհ ենք գնալու աղբային ամբոխի խմբակի կամքին ու որոշմանը, որովհետև մենք մեր հերթին հանդուրժում ենք անուղեղների խմբակին և դավաճանների ոհմակին:
     Եվ մենք կկորցնենք մեր հայրենիքը եթե ոչինչ չփոխենք»:

| | |
3156 | 4
Facebook