Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 28 հուլիսի, 2021 թ.
Վկոնտակտե

Իրադարձություններ

Հանգստացողներց մեկը 33-ամյա կնոջը հրել, գցել է լողավազանը. կինը մահացել է

22:36, երկուշաբթի, 19 հուլիսի, 2021 թ.
Հանգստացողներց մեկը 33-ամյա կնոջը հրել, գցել է լողավազանը. կինը մահացել է

Կոտայքի մարզում այսօր՝ հուլիսի 19-ին, ժամը 17:40-ի սահմաններում, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Բյուրեղավանի շտապօգնության բժիշկների խումբը «կլինիկական մահ, բիոլոգիական մահ» ախտորոշմամբ անգիտակից, ծայրահեղ ծանր վիճակում, իրենց մոտ է տեղափոխել մի կնոջ: Այս մասին հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը, որը մահացել է, Երևան քաղաքի բնակիչ, 33-ամյա Ելենա Ս.-ն էր:
     Պարզվել է, որ այսօր՝ ժամը 15:30-ի սահմաններում, Ելենա Ս.-ն գտնվելիս է եղել Կոտայքի մարզի Արզնի ձորում գործող հանգստյան գոտում, որտեղ լողավազանում լողանալիս է եղել, երբ, ըստ նախնական տեղեկությունների, հանգստացողներց մեկը նրան ոչ միտումնավոր հրել, գցել է լողավազանի մեջ, որի հետևանքով էլ նրա ինքնազգացողությունը վատացել է:

| | |
6484 | 0
Facebook