Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Խաչատուր Սուքիասյանի եղբորը ձերբակալեցին

21:16, երկուշաբթի, 19 հուլիսի, 2021 թ.
Խաչատուր Սուքիասյանի եղբորը ձերբակալեցին

Գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրը` Ռոբերտ Սուքիասյանը, ձերբակալվել է։ Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիային» հայտնեց նրա պաշտպան Գոռ Միքայելյանը։ Պաշտպանը հավելեց, որ ձերբակալությունը ապօրինի է, ինքը այժմ զբաղված է դրա բողոքարկմամբ։

«Մարդն իր ոտքով եկել, ներկայացել է ոստիկանություն, ձերբակալության հիմք ընդհանրապես չկա», - ասել է Միքայելյանը։
     Նա մանրամասնել է, որ Սուքիասյանը դեռ չի էլ հարցաքննվել, բայց արդեն ձերբակալված է ու գտնվում է ձերբակալվածների պահման վայրում։

Հիշեցնենք` երեկ երեկոյան Ամիրյան 18 հասցեում մի քանի տղամարդիկ վիճաբանել էին, հարվածներ հասցրել միմյանց, ներկաներից մեկը ոտքի շրջանում հրազենային վնասվածք էր ստացել: Վնասվածք ստացած անձը 42 տարեկան է, ԱՄՆ քաղաքացի։ Ըստ ԶԼՄ–ների` նրա վրա կրակողը Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է։

10439 | 2
Facebook