Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 03 օգոստոսի, 2021 թ.
Վկոնտակտե

Համացանց

«Մեկի տեղը կկորցնենք երկու թատրոն». Վարդան Պետրոսյանն ահազանգում է

21:24, երկուշաբթի, 19 հուլիսի, 2021 թ.
«Մեկի տեղը կկորցնենք երկու թատրոն». Վարդան Պետրոսյանն ահազանգում է

Դերասան, սցենարիստ, կատակերգու Վարդան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մշակույթի նախարարությունը, կամ, ավելի ճիշտ` ԿԳՄՍ-ն, օպտիմալացման քաղաքականության լույսի ներքո, որոշել է Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնը միացնել Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան պետական թատրոնի հետ:
     Երկու տարբեր ստեղծագործական, գեղարվեստական, գեղագիտական, կարգապահական ավանդույթներ ունեցող թատերախմբերի միաձուլումը կարող է պատուհաս դառնալ թատրոնի համար՝ այն դարձնելով մշտական կռիվների ու վեճերի թատերաբեմ, գումարած` որ ուղղակի կփակվի ևս մի թատրոն` պետության կողմից հովանավորվող մի արվեստի օջախ: Արդյունքում, մեկի տեղը կկորցնենք երկու թատրոն։ Այսպես, մի կրակոցով սպանում ենք երկու նապաստակ:
     Այս որոշման իրագործումը ցավալի հետևանքներ կունենա երկու թատրոնների համար միաժամանակ ու կբերի անդառնալի, հերթական, մշակութային կորստի` մեր թատերական կյանքում:
     Կոչ եմ անում համապատասխան գերատեսչությանը` հետ կանգնել այս որոշումից և վստահեցնում, որ խնդրի կարգավորման համար կարելի է գտնել բազմաթիվ այլ լուծումներ»:

| | |
1868 | 2
Facebook