Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 28 հուլիսի, 2021 թ.
Օդնոկլասնիկի

Իրադարձություններ

Ադրբեջանական ստորաբաժանումները կրկին կրակ են բացել Երասխի հատվածում. ՀՀ ՊՆ

20:22, երկուշաբթի, 19 հուլիսի, 2021 թ.
Ադրբեջանական ստորաբաժանումները կրկին կրակ են բացել Երասխի հատվածում. ՀՀ ՊՆ

Հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ սադրիչ գործողությունների են դիմել: Մասնավորապես, ժամը 18:40-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան: Հայտնում են ՊՆ-ից:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է ադրբեջանական կողմի հերթական սադրանքը և նախազգուշացնում, որ ցանկացած նման գործողություն արժանանալու է հայկական կողմի կոշտ արձագանքին: Իրադրության սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»,- ասված է հաղորդագրությունում:

| | |
4609 | 4
Facebook