Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 02 օգոստոսի, 2021 թ.
Թելեգրամ

Իրադարձություններ

Շարունակվում են «Սևան» ազգային պարկի հանրային լողափերի կահավորման և տարածքի բարեկարգման աշխատանքները

03:06, երեքշաբթի, 20 հուլիսի, 2021 թ.
Շարունակվում են «Սևան» ազգային պարկի հանրային լողափերի կահավորման և տարածքի բարեկարգման աշխատանքները

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են. «Շարունակվում են «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի հանրային լողափերի կահավորման և տարածքի բարեկարգման աշխատանքները։
     Հիշեցնենք, որ հանրային լողափեր քաղաքացիների մուտքն ազատ է։
     Հասցեներ՝
     N1 Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63-րդ կմ-ից դեպի ափամերձ հատված, 1,39 հա),
     N2 Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 66,5 կմ-ից դեպի թերակղզու ափամերձ հատված, 1,82 հա),
     N3 Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63 կմ-ից դեպի ափամերձ հատված, 5 հա)»:

| | |
2051 | 0
Facebook