Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 02 օգոստոսի, 2021 թ.
Վկոնտակտե

Համացանց

«5165 շարժման» դիտարկումները՝ ՀՀ-ի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ

19:30, երկուշաբթի, 19 հուլիսի, 2021 թ.
«5165 շարժման» դիտարկումները՝ ՀՀ-ի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ

«5165 շարժում» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել. ««5165 շարժման» դիտարկումները Հայաստանի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ
     Ադրբեջանը հայտարարում է Հայաստանի կողմից սահմանի ողջ երկայնքով մեկ «սադրիչ գործողություններ» իրականացնելու մասին: Ադրբեջանի պաշտպանության նախարարը արտակարգ խորհրդակցություն է հրավիրել և հրամկազմին կարգադրել կանխել «հայկական սադրանքները»: Ադրբեջանի այս գործելակերպը նորություն չէ և վկայում է այն մասին, որ, ճիշտ հակառակը, ինքն է պատրաստվում դիմել նախահարձակ գործողությունների: Ադրբեջանի սադրիչ գործողությունները հետապնդում են հետևյալ նպատակները.

  • Ճնշումներ գործադրել հայկական կողմի վրա և արագացնել խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ ՀՀ-ի՝ Արցախի հարցում շահագրգիռ կողմ լինելուց հրաժարմամբ, Մինսկի գործընթացի չեղարկմամբ,
  • Վերահսկողություն հաստատել ՀՀ-ի այն տարածքների նկատմամբ (Տիգրանաշեն, Ոսկեպար և այլն), որոնք Ադրբեջանը համարում է խորհրդային Ադրբեջանի անկլավները,

Պետք է նկատել, որ այս սրացումը տեղի է ունենում Աֆղանստանում, Սիրիայում, Ղրիմում, Դոնբասում կոնֆլիկտային օջախներում ընթացող սրացումներին զուգահեռ: Այս վտանգավոր զարգացումների համատեքստում, գործող իշխանությունների կողմից հանրությանը դրանց պատրաստելուն ուղղված գործնական քայլեր նկատելի չեն: Մենք հետևում ենք իրադարձությունների զարգացման ընթացքին և կոչ անում մեր հայրենակիցներին լինել զգոն ու աչալուրջ»:

| | |
1296 | 1
Facebook