Խնդրում ենք սպասել...
Թվիթեր

Համացանց

«Աշնանն սպասվող ՏԻՄ ընտրություններին ընդդիմությունը պետք է ռևանշ անի». Վահան Բաբայան

17:18, երկուշաբթի, 19 հուլիսի, 2021 թ.
«Աշնանն սպասվող ՏԻՄ ընտրություններին ընդդիմությունը պետք է ռևանշ անի». Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աշնանն սպասվող ՏԻՄ ընտրություններին ընդդիմությունը պետք է ռևանշ անի

Այս կիսահիասթափված վիճակից դուրս գալ է պետք: Գիտակցել է պետք, որ կապիտուլյանտի իշխանությունն այսօր այդքան էլ ուժեղ չէ և յուրաքանչյուր նոր առաջխաղացում բերելու է նրա ռեժիմի թուլացմանը:

Աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրությունները պետք է օգտագործել և ինչքան հնարավոր է շատ տեղերում հաղթել կապիտուլյանտին:

Ստրատեգիան պետք է բաղկացած լինի երկու մասից՝ և՛ քարոզարշավ, և՛ փողոցային պայքար, քանի որ առանց փողոցային պայքարի, բողոքի ակցիաների
     անիմաստ կլինի այդ ընտրություններին մասնակցելը: Աժ արտահերթը ձեզ վառ օրինակ:

Ինչպես նաև կարևոր է, որ ընդդիմադիր ուժերը ներկայացնեն մրցունակ թեկնածուներ»:

Աղբյուրը` Վահան Բաբայան
| | |
1295 | 1
Facebook