Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանը մեկնել է Հյուսիսային Կիպրոս․ Կիպրոսի հույներն այցը սադրանք են որակում

14:54, երկուշաբթի, 19 հուլիսի, 2021 թ.
Էրդողանը մեկնել է Հյուսիսային Կիպրոս․ Կիպրոսի հույներն այցը սադրանք են որակում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելել է Հյուսիսային Կիպրոս` 1974 թվականին Թուրքիայի կողմից կղզի ներխուժելու կապակցությամբ:

Հիշեցնենք՝ այսպես կոչած Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ստեղծումը միջազգային հանրությունը չի ճանաչում:

Կիպրոսի հույներն Էրդողանի այցը կղզի սադրանք են որակել։

Էրդողանն ավելի վաղ հայտնել էր, որ հանդես է գալու կարևոր ուղերձով: Ակնկալվում է, որ Անկարան փորձելու է հասնել մի քանի երկրի կողմից թուրքական Կիպրոսի ճանաչմանը։ Հունական մամուլը օրերս գրել է, որ Պակիստանը, Ադրբեջանը, Լիբիան ու Բանգլադեշը պատրաստ են ճանաչելու թուրքական Կիպրոսը:

Նախորդ շաբաթ Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Նիկոսիայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Բրյուսելը երբեք չի համաձայնի Կիպրոսում երկու պետություն ստեղծելու կարգավորման տարբերակի հետ:

3966 | 0
Facebook