Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 28 հուլիսի, 2021 թ.
Օդնոկլասնիկի

Իրադարձություններ

««Պատիվ ունեմ» դաշինքը սահմանափակելու է այս իշխանության սանձարձակությունները». Սոս Հակոբյան

13:54, երկուշաբթի, 19 հուլիսի, 2021 թ.
««Պատիվ ունեմ» դաշինքը սահմանափակելու է այս իշխանության սանձարձակությունները». Սոս Հակոբյան

«Պատիվ ունեմ»-ի անդամ Սոս Հակոբյանն ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իրենց դաշինքը լինելու է ռադիկալ ընդդիմություն: «Ռադիկալ ընդդիմություն՝ քաղաքական իմաստով: Մենք ահաբեկչական կազմակերպություն չենք եղել ու չենք էլ պատրաստվում դառնալ: Ամենասուր քննադատությունն է լինելու՝ ողողված ոչ թե գերազանցապես հայհոյախոսությամբ, այլ բովանդակային առաջարկներով, քննադատություններով ու օրակարգով: Մենք չենք խորշում, եթե հարկավոր է, եթե պատասխան է, եթե վերջին հնարավորությունն է՝ տեղը դնելու մարդկանց, նաև օգտագործել կոշտ ու կոպիտ բառապաշար, բայց դա չենք նախընտրում: Ցանկացած եղանակով, այդ թվում փողոցային պայքարով, «Պատիվ ունեմ» դաշինքն իր տեղը ցույց է տալու այս իշխանությանը, սահմանափակելու է նրանց սանձարձակությունները՝ այնքանով ինչքանով դա հնարավոր է ու լինելու է մաքսիմում արդյունավետ»:

Սոս Հակոբյանի ասուլիսը
| | |
1765 | 2
Facebook