Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«2935 դիմորդ բուհ չի ընդունվել. թափուր մնացած տեղերի թիվը մեծ է». ԳԹԿ փոխտնօրեն

12:48, երկուշաբթի, 19 հուլիսի, 2021 թ.
«2935 դիմորդ բուհ չի ընդունվել. թափուր մնացած տեղերի թիվը մեծ է». ԳԹԿ փոխտնօրեն

ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանն այսօրվա ասուլիսի ժամանակ ամփոփելով միասնական քննությունների արդյունքները և անդրադառնալով թափուր մնացած տեղերի համար հայտագրումներին՝ ասաց. «Միասնական քննություն հանձնող հայտագրվածների թիվը 11058 էր, ընդունվածներինը՝ 8083, մրցույթից դուրս մնացածների թիվը 2935 է, որի մեջ մտնում են նաև կտրվածները: Կտրվածների թիվը պետք է բաժանել երկու մասի. կան, որ երկու քննություն են հանձնել, երկուսից էլ անբավարար ստացել, կան, որ հանձնել են մեկն ու անբավարար ստացել: Երկու քննություն հանձնողը կարող է մասնակցել թափուր մնացած տեղերի լրացուցիչ մրցույթին: Թափուր մնացած տեղերի թիվը մեծ է, որովհետև ընգրկված են նաև ոչ պետական բուհերը՝ մոտավորապես 15 հազար տեղ դեռևս ունենք: Եթե դիմորդները այսօր ժամը 18:00-ից բացեն մեր dimord.am կայքն ու փորձեն գտնել թափուր մնացած տեղերն ըստ մասնագիտությունների ու բուհերի, կտեսնեն այդ ինֆորմացիան»:

3766 | 0
Facebook