Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բողոքի ցույցերից 1 շաբաթ անց իրավիճակը Հավանայում խաղաղ է

13:06, երկուշաբթի, 19 հուլիսի, 2021 թ.
Բողոքի ցույցերից 1 շաբաթ անց իրավիճակը Հավանայում խաղաղ է

Ոստիկանության ջոկատները, որոնք հուլիսի 11-ի զանգվածային ցույցերից հետո ուղարկվել են Հավանայի կենտրոնական շրջաններում պարեկություն իրականացնելու, շարունակում են հերթապահությունը: Ինչպես հաղորդել է ТАСС-ի թղթակիցը, քաղաքում իրադրությունը հանգիստ է:

Պարեկները երևում են Հավանայի Մալեկոն գլխավոր առափնյա շրջանում: Քաղաքում շարժական ինտերնետը գործում է առանց լուրջ խափանումների, սոցցանցերի հասանելիությունը մասամբ վերականգնվել է։ Սակայն օգտատերերի մի մասը բողոքում է տվյալների փոխանցման ցածր արագությունից։ Խանութներն ու հասարակական սննդի հաստատություններն աշխատում են սանիտարական նորմերի համաձայն:

4167 | 0
Facebook