Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 190 միլիոնը

12:18, երկուշաբթի, 19 հուլիսի, 2021 թ.
Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 190 միլիոնը

Աշխարհում հուլիսի 19-ի դրությամբ հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 190 426 864 դեպք։ Այս մասին են վկայում ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները։

Համավարակի սկզբից, վարակից մահացել է 4 089 030 մարդ։ Վարակվածների թվով առաջատարներն են ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Բրազիլիան։

Միացյալ Նահանգներում համավարակի սկզբից COVID-19-ի 34 079 960 դեպք է գրանցվել, որոնցից 609 019-ը՝ մահվան ելքով։ Հնդկաստանում գրանցվել է 31 144 229 վարակման դեպք, 414 108-ը՝ մահվան ելքով, Բրազիլիայում՝ համապատասխանաբար 19 376 574 և 542 214:

4351 | 1
Facebook