Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 03 օգոստոսի, 2021 թ.
Ինսթագրամ

Համացանց

«Կարծես՝ դիտավորյալ է արվում, որ սահմանային գյուղերից մարդիկ փախնեն». Վահան Թումասյան

17:30, երկուշաբթի, 19 հուլիսի, 2021 թ.
«Կարծես՝ դիտավորյալ է արվում, որ սահմանային գյուղերից մարդիկ փախնեն». Վահան Թումասյան

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանի գրառումը. «Շիրակի Անիի նախկին վարչական շրջանի գյուղերի դաշտերում եմ, ժամանակ ունենամ նկարագրեմ երաշտից սարսափելի վնասներ կրող գյուղերի ու գյուղացիների անօգնական, գյուղատնտեսությունում տիրող բարձիթողի վիճակի մասին:
     Մի քանի բառով նկարագրեմ, կարծես դիտավորյալ ամեն ինչ արվում է, որ սահմանային գյուղերից մարդիկ փախնեն, թողնեն դաշտերն անմշակ և անասնապահությունն էլ իսպառ վերանա..
     Երաշտից տուժած, ցանած հացահատիկից ոչ ավել բերքի սպասող, դաշտերում մի նորմալ գյուղտեխնիկա չկա, որ նույնիսկ չեղած բերքը հավաքի, մի քարահավաք մեքենա չլինելու պատճառով՝ դաշտ մտնող ընդամենը սովետական թանգարանային նմուշ հանդիսացող գյուղտեխնիկան ամեն օր շարքից դուրս է գալիս.... Մի խոսքով իսկական անտերություն»:

| | |
1854 | 2
Facebook