Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Բայդենի օգնությամբ Բելառուսի ընդդիմությունը կարող է հաղթել»․ Տիխանովսկայա

11:42, երկուշաբթի, 19 հուլիսի, 2021 թ.
«Բայդենի օգնությամբ Բելառուսի ընդդիմությունը կարող է հաղթել»․ Տիխանովսկայա

Բելառուսի նախագահի նախկին թեկնածու, ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան կարծում է, որ իր կողմնակիցները կկարողանան հաղթանակ տանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի օգնությամբ: Այս մասին նա հայտարարել է National Interest ամսագրին տված հարցազրույցում։

«Բայդենի օգնությամբ մենք կհաղթենք»,- ասել է քաղաքական գործիչը:

Ինչպես նշում է հրատարակությունը, Տիխանովսկայան հույս է հայտնել, որ Ջո Բայդենի վարչակազմը կաջակցի Բելառուսի ընդդիմությանն ու երկիրը կդարձնի ժողովրդավարական:

Ավելի վաղ Տիխանովսկայայի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ԱՄՆ այցի ժամանակ նա բարձր մակարդակի հանդիպումներ կունենա Պետդեպարտամենտում և Սպիտակ տանը:

4473 | 1
Facebook