Խնդրում ենք սպասել...
Թվիթեր

Համացանց

«Եվրոպան Հայաստանում զուրկ է համակարգային հենարանից». Արման Բաբաջանյան

09:06, երկուշաբթի, 19 հուլիսի, 2021 թ.
«Եվրոպան Հայաստանում զուրկ է համակարգային հենարանից». Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի գրառումը. «Այն, որ Եվրոմիությունը Հայաստանի համար նախատեսում է 2,6 միլիարդ եվրոյի օժանդակության փաթեթ՝ դրամաշնորհ, վարկային և այլ մեխանիզմներ, խոսում է այն մասին, որ ԵՄ «պաշտպանական գիծն» այլևս անցնում է Հայաստանով: Ամբողջ հարցն այն է սակայն, որքանն է հաստատակամությունն ու կամքը:
     Մի կարևոր հանգամանք՝ Եվրոպան Հայաստանում զուրկ է համակարգային հենարանից: Եվրոմիությունն այս տարիների ընթացքում Հայաստանում ծախսել է հարյուրավոր միլիոն եվրոյի կամ դոլարի դրամաշնորհներ տարբեր նպատակներով, սակայն այդպես էլ ի վիճակի չի եղել ձևավորել համակարգային, ինստիտուցիոնալ հենարան և շատ դեպքերում հաճախ խնդիրը նենգափոխվել է «ազդեցության գործակալական ցանցի» աստիճան, մինչդեռ խոսքը Հայաստանում եվրոպական քաղաքականության օրակարգայնացման մասին է, երբ այդ քաղաքականությունը Հայաստանում կունենա արտահայտվածություն դրա կրողների խորքային ռազմավարության տրամաբանությամբ:
     Ակնառու է, որ եվրոպական հասարակական-քաղաքական օրակարգը Հայաստանում «մարգինալ» դաշտում է և մեծ հաշվով այստեղ է մտորելու և խորհելու, միտք աշխատեցնելու խնդիրը Եվրամիության համար»:

| | |
1162 | 0
Facebook