Խնդրում ենք սպասել...
Թվիթեր

Համացանց

«Չհաջողեցին նաև «Սահմանադրական դատարան» խեղկատակությունում». Լևոն Շիրինյան

23:48, կիրակի, 18 հուլիսի, 2021 թ.
«Չհաջողեցին նաև «Սահմանադրական դատարան» խեղկատակությունում». Լևոն Շիրինյան

Քրիստոնյա-ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանի գրառումը. «Մեր խոշոր եղբայրը շտապում է և կաշվից դուրս գալիս Ղարաբաղյան վերջին պատերազմի արդյունքը` Հայաստանի ամբողջական անձնատվությունը, որը ձեռք բերեց իր ղոլամների, այն է` այսպես կոչված որոշ հայ գեներալների ու բարձրաստիճան զինվորականների օգնությամբ ու գործուն աջակցությամբ, վերջնակետին հասցնել:
     Դարավոր ոսոխի օգնությամբ հայ ժողովրդին Սումգայիթից սկսած հետևողականորեն «տեղավորեց» Հայկական Լեռնաշխարհի ընդամենը 30.000 քառ. կմ շրջափակված տարածքում:
     Վերջին շրջանում հայկական պետականության դեմ ուղղորդեց հակապետական բոլոր տարրերին` գողապետականներից մինչև հինգերորդ շարասյան դեր ստանձնած ստորագույն տարրերին, երկրի ներսից, թե դրսից: Սակայն հայ ժողովրդի գիտակից տարրերի ճնշող մեծամասնության ջանքերով, որը ցուցադրեց անսահման նվիրվածություն պետականության ու նրա ինքնիշխանության հանդեպ, պարբերաբար ձախողվեց:
     Ձախողվեց հատկապես «ընտրություններ» օպերացիայում: Ռևանշիստները չկարողացան մեծամասնություն ստեղծել Խորհրդարանում, թեկուզ ձեզ հայտնի դաշինքը չհաղթահարեց սահմանված շեմը, այդուհանդերձ չհաջողեցին նաև «Սահմանադրական դատարան» խեղկատակությունում: Ձախողվում են Արցախի եռաֆազ դավադրությունում, նույնիսկ ռազմագերինեի ողբերգության հակամարդկային օգտագործումով:
     Ակնհայտորեն ձախողվում են Հայաստանի միջազգային մեկուսացման ու տնտեսական քայքայման քաղաքականության մեջ:
     Փոխարենը նվեր ստացան թուրքական ներկայություն Այսրկովկասում և թալիբներին Աֆղանստանում»:

Աղբյուրը` Լևոն Շիրինյան
| | |
2356 | 3
Facebook