Խնդրում ենք սպասել...
Վկոնտակտե

Համացանց

«Դա պետք է լինի Լոնդոնի հետ ինտենսիվ աշխատանքի խթան». Արման Բաբաջանյան

21:06, կիրակի, 18 հուլիսի, 2021 թ.
«Դա պետք է լինի Լոնդոնի հետ ինտենսիվ աշխատանքի խթան». Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի գրառումը. «Երկարատև դադարից հետո Հայաստանը դեսպան է նշանակել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում: Նոր դեսպան է նշանակվել ԱՄՆ-ում արդեն նախկին դեսպան Վարուժան Ներսիսյանը:
     Վերջին ամիսներին տեղի են ունեցել Հայաստանի համար շրջադարձային նշանակության զարգացումներ, այդ թվում աղետալի պատերազմ, որոնցում ուղղակի, թե անուղղակի, սակայն շոշափելի դեր ունեցել է նաև ՄԱԿ ԱԽ մշտական հինգ անդամներից մեկը՝ Մեծ Բրիտանիան, որը նաև հայտնի է Թուրքիայի և Ադրբեջանի հետ որոշակի տնտեսա-քաղաքական ընդհանուր հետաքրքրություններով ու կապերով:
     Ընդ որում, այդ հանգամանքը եղել է նաև անթաքույց հիմնավորում Հայաստանի ընդհուպ հանրության շրջանում հակաբրիտանական քարոզչություն իրականացնելու համար, որ առկա է եղել թե Հայաստանի ներսից, թե նաև Ռուսաստանի որոշակի շրջանակներից, և կա առ այսօր: Դա այն դեպքում, երբ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ որոշակի կապերի հանգամանքը Երևանի համար պետք է լինի Լոնդոնի հետ ինտենսիվ աշխատանքի խթան, որպեսզի Բաքուն և Անկարան առավելագույնս զսպված լինեն աշխարհաքաղաքական կարևորագույն կենտրոններից մեկը՝ Լոնդոնը Հայաստանի դեմ իրենց ծրագրերին ուղղակի, թե անուղղակի ներգրավելու հնարավորությունից: Ըստ այդմ, Հայաստանի հանրության շրջանում բրիտանական գործոնի հանդեպ «դավադրական տեսությունների» փոխարեն անհրաժեշտ է դիվանագիտական գործնականություն, որի հնարավորությունն առկա է Հայաստանի դեսպանի պաշտոնում նոր նշանակման պարագայում:
     Իր կարևոր առաքելության մեջ հաջողություն մաղթենք նորանշանակ դեսպանին»:

| | |
2155 | 0
Facebook