Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 04 օգոստոսի, 2021 թ.
Թելեգրամ

Միջազգային

Վաղը Վրաստան կժամանեն Շառլ Միշելը, Վլադիմիր Զելենսկին և Մայա Սանդուն

19:18, կիրակի, 18 հուլիսի, 2021 թ.
Վաղը Վրաստան կժամանեն Շառլ Միշելը, Վլադիմիր Զելենսկին և Մայա Սանդուն

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հուլիսի 19-ին կժամանեն Վրաստան: Նրանք կմասնակցեն Բաթումիի միջազգային համաժողովին: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիա»-ն:

Շառլ Միշելը անհատապես կհանդիպի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:
     Անհատական հանդիպումներից հետո Միշելը ելույթ կունենա Բաթումիի միջազգային համաժողովում, այնուհետև համատեղ հանդիպում կանցկացնի Զուրաբիշվիլիի, Զելենսկիի և Սանդուի հետ, որը նույնպես կավարտվի համատեղ մամուլի ասուլիսով:

| | |
1824 | 0
Facebook