Խնդրում ենք սպասել...
Վկոնտակտե

Միջազգային

«ԵՄ-ն հանդես է գալիս տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղության օգտին». Շառլ Միշելը՝ Ալիևի հետ հանդիպումից հետո

18:12, կիրակի, 18 հուլիսի, 2021 թ.
«ԵՄ-ն հանդես է գալիս տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղության օգտին». Շառլ Միշելը՝ Ալիևի հետ հանդիպումից հետո

Ինչպես արդեն հայտնել էինք՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն այսօր աշխատանքային այցով եղել է Ադրբեջանում: Հանդիպումից հետո վերջինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:

Միշելը նշել է, որ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը քննարկել են Ադրբեջանի և ԵՄ-ի միջև համագործակցության զարգացման հեռանկարները, ապագայի նախագծերը, ինչպես նաև Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստական հարցերը:
     Եվրոպական խորհրդի նախագահը նշել է, որ ԵՄ-ն հանդես է գալիս տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղության օգտին:
     Միշելը նաև ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման կարևորությունը, տարածաշրջանային համագործակցության կարևորությունը և ենթակառուցվածքների վերականգնումը:

| | |
2724 | 0
Facebook