Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 02 օգոստոսի, 2021 թ.
Օդնոկլասնիկի

Իրադարձություններ

Երևանում 15-ամյա տղան ինքնասպանության փորձ է արել

16:54, կիրակի, 18 հուլիսի, 2021 թ.
Երևանում 15-ամյա տղան ինքնասպանության փորձ է արել

Հուլիսի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի 52-ամյա մի բնակչուհի և հայտնել, որ անչափահաս տղան տանը կտրել է երակները և տան դուռը չի բացում, տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
     Ահազանգը ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից փոխանցվել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն:
     Դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ հոգեբանական խումբը, ինչպես նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները: Ոստիկաններին և փրկարարներին հաջողվել է դուռը բացել ու պարզվել է, որ տանը 15-ամյա տղան, գտնվելով նյարդային վիճակում, խոհանոցային դանակով վնասել է իրեն:
     Օպերատիվորեն ժամանել է նաև բժիշկների հերթապահ խումբը, որոնց շնորհիվ էլ երեխայի կյանքը հնարավոր է եղել փրկել: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

| | |
2117 | 0
Facebook