Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 03 օգոստոսի, 2021 թ.
Օդնոկլասնիկի

Համացանց

«Քցոցի կամ ջեբկիրություն՝ Rostelecom Armenia-ի կողմից». Անահիտ Մութաֆյան

15:02, կիրակի, 18 հուլիսի, 2021 թ.
«Քցոցի կամ ջեբկիրություն՝ Rostelecom Armenia-ի կողմից». Անահիտ Մութաֆյան

Դերասանուհի Անահիտ Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քցոցի կամ ջեբկիրություն՝ Rostelecom Armenia-ի կողմից։

Այս կազմակերպությունը ուղիղ իմաստով ջեբկիրություն է անում իր բաժանորդներից։ Ըստ պայմանագրի՝ կազմակերպությունը պարտավորվում է բաժանորդին մատուցել ծառայություն, իսկ բաժանորդն էլ պարտավորվում է վճարել մատուցված ծառայությունների դիմաց։ Սակայն այս պայմանագրով ջեբկիրները, չկատարելով իրենց պարտականությունները, բաժանորդից գումար են շորթում։ Արդեն 3-րդ ամիսն է՝ պայմանագրով ամրագրված յութուբ ծառայությունը չի գործում, օր-օրի պակասում են պայմանագրում նշված ալիքները, ինտերնետ արագությունը, որը նույնպես նշված է պայմանագրով, չի՛ մատուցվում նորմալ։ Ուրեմն ի՞նչ կոչենք սա՝ ջեբկիրությո՞ւն, թե՞ լկտի պահվածք բաժանորդի հանդեպ։
     Չնայած, որ այս ամենը իրավաբանորեն այլ ձև է կոչվում և մի քանի օրից դատարանը կպարզի թե սա ի՞նչ է և ի՞նչ ձևով կհատուցի Rostelecom-ը ինձ հասցրած վնասի և իր անգործության համար»:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Եթե դուք օգտվում եք Rostelecom Armenia-ի ծառայություններից, ունեք դժգոհություններ, կամ ականատես եք եղել նման միջադեպերի, կարող եք զանգահարել մեր խմբագրություն կամ գրել նամակ:
     Տեղեկատվություն տրամադրող անձանց գաղտնիությունն ապահովված է:

| | |
5713 | 3
Facebook