Խնդրում ենք սպասել...
Վկոնտակտե

Համացանց

«ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամ ենք թղթով, ՌԴ-ը ՀՀ ռազմավարական դաշնակիցն է թղթով». Գեմաֆին Գասպարյան

13:54, կիրակի, 18 հուլիսի, 2021 թ.
«ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամ ենք թղթով, ՌԴ-ը ՀՀ ռազմավարական դաշնակիցն է թղթով». Գեմաֆին Գասպարյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի նախկին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԵՄ-ից և Ռուսաստանի Դաշնությունից նույն ակնկալիքներն ունենալը հիպոկրիտությություն է, նրանց վարած քաղաքականությունից Հայաստանի Հանրապետության հանդեպ նույն պահանջներ ներկայացնելը ևս՝ Ռուսաստանի Դաշնությունը ՀՀ ռազմավարական դաշնակիցն է թղթով, մենք ՀԱՊԿ անդամ ենք թղթով, մենք ԵԱՏՄ անդամ ենք թղթով, իսկ ԵՄ-ի հետ նույնիսկ Խորը և Համապարփակ Առևտրի Համաձայնագիրը չկարողացանք կնքել, հետևաբար ՌԴ պահվածքը մեր պետականության հանդեպ և պայմանագրային պարտականությունների ոչ պատշաճ կատարելը համեմատել ԵՄ-ի 2,6 մլրդ եվրո օգնության և ԵՄ անդամ մի շարք երկրների, ի մասնավորի, Ֆրանսիայի պահվածքի հետ շատ հետաքրքիր է վերոգրյալի համատեքստում: Իտալիան ունի մեծ շահեր Ադրբեջանում, Իսպանիան էլ, նույն Ֆրանսիան էլ ադրբեջանական նավթից շահ ունի, էդ Ռուսաստանը չունի՞, և՞, ո՞վ է մեր ռազմավարական դաշնակիցը, ո՞վ է մեր անվտանգային համակարգի առաջատար երկիրը. նույն պահանջները չի կարելի և չենք կարող ներկայացնել:
     Իսկ մեր պետական շահերը, իհարկե, պետք է փորձենք ինքներս ձևակերպել, որ ուրիշը մեր փոխարեն չձևակերպի»:

| | |
1682 | 0
Facebook