Խնդրում ենք սպասել...
Ինսթագրամ

Համացանց

«Շուրջ 1600 երեխաներ բոլոր մարզերից և Երևանից սկսեցին իրենց ամառային հանգիստը». Ժաննա Անդրեասյան

19:58, շաբաթ, 17 հուլիսի, 2021 թ.
«Շուրջ 1600 երեխաներ բոլոր մարզերից և Երևանից սկսեցին իրենց ամառային հանգիստը». Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնակատար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր Հանքավանի վեց ճամբարներում շուրջ 1600 երեխաներ բոլոր մարզերից և Երևանից սկսեցին իրենց ամառային հանգիստը։ Քսան օր հետո ևս 1600 երեխա հնարավորություն կունենա քսանօրյա հանգիստ անցկացնել ճամբարում։
     Ամառային ճամբարներին մասնակցում են զոհված, հաշմանդամություն ստացած զինծառայողների և աշխարհազորայինների ընտանիքների երեխաները, սոցիալապես անապահով և բազմազավակ ընտանիքների երեխաները։
     Բոլոր երեխաներն ու աշխատակիցները թեստավորվել են, ճամբարները կարգի են բերվել, արվել են անհրաժեշտ թարմացումները։
     Որպեսզի երեխաների հանգիստը հնարավոր լինի, շուրջ 10 օրում մեծածավալ աշխատանք է արվել բոլոր մարմինների կողմից՝ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան, ԿԳՄՍ, ՏԿԵ և առողջապահության նախարարություններ, ոստիկանություն»:

| | |
1076 | 0
Facebook