Խնդրում ենք սպասել...
Վկոնտակտե

Համացանց

«Տեր-Պետրոսյանը ճիշտ էր, երբ ժամանակին արգելեց ՀՅԴ-ի գործունեությունը Հայաստանում»․ Լյովա Եղիազարյան

16:48, շաբաթ, 17 հուլիսի, 2021 թ.
«Տեր-Պետրոսյանը ճիշտ էր, երբ ժամանակին արգելեց ՀՅԴ-ի գործունեությունը Հայաստանում»․ Լյովա Եղիազարյան

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դաշնակցությունը գաղափարախոսություն չէ, դաշնակցությունը բնավորություն է։
     Ըստ այդ բնավորության՝ այն գործում է Հայաստանի շահի դեմ, հայոց պետականության դեմ։
     Ի՞նչ անուն տալ այն վարքին, երբ Եվրոմիությունը պատերազմից հետո Հայաստանի կողքին կանգնելու ուղերձ է հղում ու 2,6 միլիարդ դոլարի դրամական օգնություն է տալիս նրան, դաշնակ ջահելները բողոքի ակցիա են կազմակերպում Եվրոխորհրդի նախագահի այցի դեմ, ընդ որում՝ ռուսական լրատվամիջոցների ուղեկցությամբ։
     Եթե կուզեք իմանալ, սա հակահայ գործունեության դասական օրինակ է, որը հավասարազոր է դավաճանության` թքում ես քեզ մեկնած օգնության ձեռքի մեջ։
     Չեմ ուզում այլ բան մտածել, քան այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ճիշտ էր, երբ ժամանակին արգելեց ՀՅԴ-ի գործունեությունը Հայաստանում»։

| | |
2833 | 4
Facebook