Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Համացանց

«Կարծում եմ՝ հասարակությունն ըմբռնումով է վերաբերում ՍԴ որոշման ուշացմանը․ դեռ պետք է համաձայնեցվի ՔՊ-ի հետ»․ Է․ Ղազարյան

16:30, շաբաթ, 17 հուլիսի, 2021 թ.
«Կարծում եմ՝ հասարակությունն ըմբռնումով է վերաբերում ՍԴ որոշման ուշացմանը․ դեռ պետք է համաձայնեցվի ՔՊ-ի հետ»․ Է․ Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի գրառումը. «Կարծում եմ՝ հայ հասարակությունը, հատկապես դրա շուրջ 680.000-անոց հատվածը, ըմբռնումով է վերաբերում Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման ուշացմանը: Ի վերջո, սա հասարակ քննչական կոմիտեի գրություն չէ, որ վարչապետի օգնականներն արագ նայեն ու իրենց խմբագրությամբ հետ վերադարձնեն: Չմոռանաք նաև, որ դեռ մի հատ էլ պետք է համաձայնեցվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ: Անշուշտ, առանց Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետի նորաթուխ շրջանավարտ Վահագն Հովակիմյանի ստուգողական հայացքի, այն ավարտուն տեսքի դժվար թե գա: Մինչև կեսգիշեր դեռ ժամանակ կա, եթե անգամ չհասցնեն, պետք չէ անհանգստանալ: Սահմանադրություն խախտող մարդկանց համար սահմանադրական օրենք խախտելը զվարճանքի պես մի բան է»:

Աղբյուրը` Էդգար Ղազարյան
| | |
1718 | 1
Facebook