Խնդրում ենք սպասել...
Թվիթեր

Համացանց

«Տարիներ շարունակ Գեղամի հետ աշխատել եք, հաց եք կիսել․ հիմա մի՛ անցիր «կարմիր գծերը». Սուրեն Սուրենյանց

16:24, շաբաթ, 17 հուլիսի, 2021 թ.
«Տարիներ շարունակ Գեղամի հետ աշխատել եք, հաց եք կիսել․ հիմա մի՛ անցիր «կարմիր գծերը». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը «Ֆեյսբուք»-ում գրել է. «Նիկոլ, մի անցիր «կարմիր գծեր», որից անդին այլևս չկան տաբուներ․․.

Գեղամ Նազարյանի ոչ բոլոր գրածներն եմ իմ սրտով ու ամենևին էլ ոչ բոլոր հարցերում եմ համաձայն նրա հետ։ Բայց նողկալի է, այն տեսարանը, երբ ոստիկանները «հերոսաբար» Գեղամին տապալում են գետնին ու բերման են ենթարկում։
     Կասկած չունեմ, որ այդ տեսարանը բեմադրվել է Նիկոլի անմիջական ցուցումով և դարձյալ նողկալի է, երբ երկրի վարչապետն առաջնորդվում է անձնական վրեժխնդրության մոլուցքով։ Այդ ճանապարհով նրա խոստացած ապագան ներքին բարիկադներն ու խրամատներն են։
     Այսօրվա մասկի-շոուն ունի նաև բարոյական բաղադրիչ։
     Գեղամն այս պատերազմում կորցրել է ամենաթանկը՝ որդուն, ու շատերից ավելի պահանջատեր լինելու իրավունք ունի։ Շատ դեպքերում գուցե էմոցիոնալ ոճով, բայց Գեղամը բարձրացնում է օբյեկտիվ բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները չունեցող իշխանությունը նրան տապալում է գետնին։
     Եվ հետո, Նիկոլ, տարիներ շարունակ Գեղամի հետ աշխատել եք, մի կտոր հաց եք կիսել, նաև՝ ընտանեկան ուրախություններ ու դժվարություններ։ Քաջություն չունեցար որդու կորստից հետո սփոփել Գեղամի՝ քո նախկին գործըներոջ ու ընկերոջ վիշտը, գոնե հիմա մի անցիր «կարմիր գծերը», որից անդին այլևս չկան տաբուներ․․․»:

| | |
4804 | 6
Facebook