Խնդրում ենք սպասել...
Վկոնտակտե

Համացանց

«Պետությունը բամբասկոտ թերթ չէ, որ ոչ պաշտոնական աղբյուրներին հղում անելով լուր հրապարակես». Ա. Թևանյան

15:42, շաբաթ, 17 հուլիսի, 2021 թ.
«Պետությունը բամբասկոտ թերթ չէ, որ ոչ պաշտոնական աղբյուրներին հղում անելով լուր հրապարակես». Ա. Թևանյան

Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պետությունն ընտանեկան բիզնես չէ, որ փողատերերին շանտաժ անելով ու փող պոկելով պահես։
     Պետությունն անսպառ չէ, որ ինչքան ուզես հանձնես, ծախես, բայց դեռ հանձնելու և ծախելու բան մնա։ Դիակների հաշվին, բնականաբար։
     Պետությունը բամբասկոտ թերթ չէ, որ, այսպես կոչված, ոչ պաշտոնական աղբյուրներին հղում անելով լուր հրապարակես։ Եվ դա այն դեպքում, երբ ոչ պաշտոնական աղբյուրը բոլորի հայտնի պաշտոնյան է` թշնամի պետության նախագահը, կիրթ ու կառուցողական հռչակված Ալիևը, ով ամեն ինչ բացահայտ է անում։

| | |
1239 | 2
Facebook