Խնդրում ենք սպասել...
Ինսթագրամ

Համացանց

«Հայաստանի ղեկը ձեռքերում պահողը բողոքում է, որ Ադրբեջանը թույլ չի տալիս դավաճանությունն ավարտին հասցնել»․ Հ․ Մարտիրոսյան

13:42, շաբաթ, 17 հուլիսի, 2021 թ.
«Հայաստանի ղեկը ձեռքերում պահողը բողոքում է, որ Ադրբեջանը թույլ չի տալիս դավաճանությունն ավարտին հասցնել»․ Հ․ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ` Շառլ Միշելի հետ մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի գործողությունները թույլ չեն տալիս սկսել սահմանազատման գործընթաց։
     Այսինքն` Հայաստանի ղեկը ձեռքերում պահողը բողոքում է, որ Ադրբեջանի ղեկավարի գործողություններն իրեն թույլ չեն տալիս դավաճանությունն ավարտին հասցնել և գործել ամենամեծ դավաճանությունը։
     Բայց այստեղ անգամ դա չէ կարևորը։ Այլ այն, որ այդ բողոքով` տպավորություն է ստեղծում թե դեմարկացիա-դելիմիտացիան Հայաստանի համար լավ բան է և թե, իբրև թե, Ալիևը խոչընդոտում է դրան, որովհետև իբրև թե դա Հայաստանի համար լավ է։
     Հենց այստեղ է թաքնված պլանավորված դավաճանության խաղի բանալին։
     Տեղի է ունենում դավաճանության ոչ միայն նորմալիզացիա, այլև` դրա ցանկալիության ստեղծում։ Այդպես շուտով մի խումբ հայեր կսկսեն պահանջել դեմարկացիա-դելիմիտացիա, որ հենց Ալիևի և Մոսկվայի պլանն է։
     Ճիշտ այնպես` ինչպես երեք տասնամյակ առաջ մի խումբ դավաճանների նախաձեռնությամբ վերամիավորված Արցախը պոկվեց Հայաստանի Հանրապետությունից և անմիտների զանգվածները սկսեցին տարփողել Արցախի անկախության դավաճանական գաղափարը։
     Մենք մշտապես ենթարկվում ենք դրսից պարտադրվող և մեզ ոչնչացնող գաղափարներին, որդեգրում դրանք և սկսում պայքարել հանուն դրանց։ Եվ ինքնաոչնչացվում ենք` ինքներս իրականացնելով թշնամիների ծրագիրը։
     Սա է մեր կործանման մեխանիկան»։

| | |
2341 | 4
Facebook