Խնդրում ենք սպասել...
Թելեգրամ

Իրադարձություններ

Աշխարհի գավաթ. Դանիելյանը և Մարտիրոսյանը 3-րդ շրջանի ուղեգրեր նվաճեցին

13:30, շաբաթ, 17 հուլիսի, 2021 թ.
Աշխարհի գավաթ. Դանիելյանը և Մարտիրոսյանը 3-րդ շրջանի ուղեգրեր նվաճեցին

Այսօր կայացան շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 2-րդ շրջանի 2-րդ պարտիաները: Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը 2-րդ պարտիայում ևս առավելության հասավ Իրինա Բուլմագայի նկատմամբ և նվաճեց 3-րդ շրջանի ուղեգիր, որտեղ նրա մրցակիցը կլինի Ղազախստանի ներկայացուցիչ Դինարա Սադվոկասովան:
     Տղամարդկանց մրցաշարում Հայկ Մարտիրոսյանը ուժի դիրքերից ոչ-ոքի խաղաց Թուրքիայի ուժեղագույն գրոսմայստեր Յլմազ Մուստաֆայի հետ և նվաճեց 3-րդ շրջանի ուղեգիր: Մարտիրոսյանի մրցակիցը կլինի Գրիգոր Սևակ Մխիթարյան - Շահրիյար Մամեդյարով զույգի հաղթողը: Այս զույգի երկու դասական պարտիաներն ավարտվել են հաշտությամբ և նրանց հաղթողը կորոշվի վաղը կայանալիք թայ-բրեյքում:
     Թայ-բրեյք կխաղա նաև Շանթ Սարգսյանը: Նրա երկու պարտիաները Նիջատ Աբասովի հետ ավարտվել են ոչ-ոքիով:
     Ցավոք, պայքարը լքում են Գաբրիել Սարգսյանը և Հովհաննես Գաբուզյանը: Սարգսյանը 2-րդ պարտիայում ևս պարտվեց, իսկ Գաբուզյանը ոչ-ոքի խաղաց:
     3-րդ շրջանի ուղեգիր է նվաճել նաև Ռուսաստանը ներկայացնող Դավիթ Պառավյանը, իսկ ԱՄՆ ներկայացնող Սամուել Սևյանը և Վարուժան Հակոբյանը ուղեգրի համար կպայքարեն թայ-բրեյքում:
     Պայքարը լքել է նաև կանանց մրցաշարում հանդես եկող ԱՄն ներկայացնող Տաթև Աբրահամյանը:

| | |
946 | 0
Facebook