Խնդրում ենք սպասել...
Վկոնտակտե

Իրադարձություններ

Ոստիկաններն առանց պատշաճ բացատրության սահմանափակում են քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքը. ՀՅԴ ՀԵՄ

13:00, շաբաթ, 17 հուլիսի, 2021 թ.
Ոստիկաններն առանց պատշաճ բացատրության սահմանափակում են քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքը. ՀՅԴ ՀԵՄ

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը հայտնում է. «Ոստիկաններն առանց պատշաճ բացատրության սահմանափակում են քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքը։
     Այսօր առավոտյան ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը և Հայաստանի Երիտասարդական միությունը նախատեսում էին իրականացնել խաղաղ իրազեկման ակցիա կառավարության շենքի առջև, սակայն մեծ քանակությամբ կուտակված ոստիկանական զորքերը անհիմն կերպով բերման են ենթարկել երիտասարդներին, այդ թվում ՆԱՈՒՄ ատենապետ Տարոն Ղազարյանին, ուսանողական միության անդամներ Գառնիկ Մելքումյանին, Վարդան Գալստյանին։
     ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ քայլելու Երևանի փողոցներում»։

| | |
1835 | 3
Facebook