Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ադրբեջանը մտադիր է ռազմական նոր բախումներ հրահրել Արցախում ու հայ-ադրբեջանական սահմանին». Նիկոլ Փաշինյան

12:42, շաբաթ, 17 հուլիսի, 2021 թ.
«Ադրբեջանը մտադիր է ռազմական նոր բախումներ հրահրել Արցախում ու հայ-ադրբեջանական սահմանին». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ երկօրյա այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ ասուլիսի ժամանակ անդրադարձավ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային, գերիների հարցին: «Մի քանի անգամ հայտարարել եմ, որ Հայաստանը պատրաստ է բանակցությունների վերսկսմանը, բայց Ադրբեջանը չի արձագանքել ու ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն, մտադիր է ռազմական նոր բախումներ հրահրել Արցախում ու հայ-ադրբեջանական սահմանին, ինչի արտահայտությունը տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում: Ադրբեջանի հրահրած միջադեպերը թույլ չեն տալիս սկսել սահմանանշման աշխատանքները.... Ռազմագերիների, պատանդների ու պահվող այլ անձանց չվերադարձնելու՝ Ադրբեջանի գործելակերպը եռակողմ հայտարարության խախտման միակ դեպքը չէ: Հայտարարությամբ նախատեսված է նաև տարածաշրջանի տրանսպորտային ու տնտեսական ենթակառուցվածների ապաշրջափակում, որը խոչընդոտում է Ադրբեջանը, խոչընդոտում է ոչ միայն ՀՀ սուվերեն տարածքը օկուպացնելու սպառնալիքներով, այլև հրաժարվում է ՀՀ-ին միջանցք տրամադրել՝ Հայաստան-Վրաստան-Ադրբեջան-Ռուսաստան երկաթուղու գործարկման համար»,- ասել է Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի և Շառլ Միշելի հայտարարությունները՝ բանակցությունների վերաբերյալ
6584 | 0
Facebook