Խնդրում ենք սպասել...
Թվիթեր

Համացանց

«Առաջարկում եմ սահմանել խափանման միջոցի միայն մի տեսակ՝ կալանք և մի պատժատեսակ՝ ազատազրկում»․ Գևորգ Դանիելյան

03:06, կիրակի, 18 հուլիսի, 2021 թ.
«Առաջարկում եմ սահմանել խափանման միջոցի միայն մի տեսակ՝ կալանք և մի պատժատեսակ՝ ազատազրկում»․ Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որպեսզի չունենանք քաղաքական հետապնդումներ, ավելի ճիշտ դրանք այդպիսին չորակվեն, առաջարկում եմ օրենսդրությամբ սահմանել խափանման միջոցի միայն մի տեսակ՝ կալանք և միայն մի պատժատեսակ՝ ազատազրկում, ուժը կորցրած ճանաչել վաղեմության ժամկետների նորմերը, վատթարացնող օրենքներին անխտիր հետադարձ ուժ տալ և անհապաղ կյանքի կոչել նմանաբնույթ այլ բարեփոխումներ։ Վստահ եմ, բացի տեղական սթափ ու նվիրյալ իրավաբաններից, եվրոփորձագետները և ապագայում բարեկամ դառնալու հավակնորդ հարևանները հերթական անգամ բուռն կծափահարեն և կհիմնավորեն առաջադեմ փորձը....»։

| | |
2480 | 4
Facebook